ԿարևորՔաղաքական

Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ԱԺ կներկայացնի Վարդան Պողոսյանը

Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը իր երեկվա ամփոփիչ նիստում հաստատել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահին, ասված է Սահմանադրական բարեփոխումների  մասնագիտական հանձնաժողովի քարտուղարության այսօր տարածած հաղորդագրության մեջ։

Միաժամանակ՝ հանձնաժողովն առաջարկել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ նշանակել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին:

Back to top button