Քաղաքական

Թուրքիայի մասնատումը ձեռնտու չէր Հայաստանին

lenabadeyan
Հունիսի ընտրություններից հետո Թուրքիան հայտնվել է քաղաքական խորը ճգնաժամում, ինչը ոչ միայն սպառնում է երկրի կայունությանը, այլեւ՝ երկրի ամբողջականությանը: Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի կանխատեսմամբ՝ Թուրքիայում առաջիկայում դեռ սպասվում են լուրջ զարգացումներ, որոնք ըստ թուրքագետի՝ ձեռնտու չեն թե՛ Թուրքիային,եւ թե՛ Հայաստանին:

Թուրքիայում տիրող այսօրվա քաղաքական ճգնաժամը շատ խորն է, իրավիճակն արագ լուծում չունի, եւ ի վերջո բերելու է Թուրքիայի մասնատման: Սա կանխատեսում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ համոզված լինելով, որ նույնսիկ Էրդողանը ինչ որ ուժերի ձեռքում կամակատար է այդ ծրագիրն իրականացնելու համար: Ասում է, Թուրքիայի մասնատումն, ամեն դեպքում Հայաստանին ձեռնտու չէ:

Եվ սա դեռ ամենը չէ: Շաքարյանցը պնդում է, որ Քուրդիստանի քարտեզի մեջ է մտնում նաեւ Հայաստանի կեսը, Ղարաբաղը եւ Նախիջեւանը: Ինչ պետք է անի հիմա, կամ նախկինում աներ Հայաստանի իշխանությունը, այս դեպքում դժվարանում է ասել, պարզապես քաղաքագետն արձանագրում է, որ կարեւորագույն բոլոր զարգացումներում ՀՀ-ն իր արձագանքներում միշտ ուշանում է:

Իսկ թե ինչու Թուրքիան այսօր հայտնվեց բարդ իրավիճակում. հարցի պատասխանն ըստ քաղաքագետի ակնհայտ է. «Քանի որ Թուրքիան չի կատարել արեւմուտքի կողմից դրված պարտականությունները Սիրիայի հարցում»:

Back to top button