Միջազգային

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հրաժարական է տվել

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հրաժարական է տվել: Նա ասել է, որ հայտարարությունից հետո իր եւ կառավարության հրաժարականը ներկայացնելու է երկրի նախագահին: Հրաժարականի պատճառն արտահերթ ընտրություններն են: Իշխող Սիրիզա դաշինքը խորհրդարանում կորցրել է մեծամասնությունը, որովհետև դաշինքի բազմաթիվ պատգամավորներ դեմ են հունական պարտքի վերաբերյալ վարկատուների հետ համաձայնության պայմաններին:  France-Presse-ի փոխանցմամբ` հրաժարական ներկայացնելուն զուգահեռ, Ցիպրասը հանդես է եկել նաև նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կոչով:

Օգոստոսի 14-ին ֆինանսական օգնության երրորդ փաթեթը քվեարկության էր դրվել խորհրդարանում և անցել էր ընդդիմադիր կուսակցությունների կողմ քվեարկելու շնորհիվ:

 

Back to top button