Միջազգային

Երկու Կորեաները հրանոթային փոխհրաձգություն են սկսել

Հյուսիսային Կորեան՝ ԿԺԴՀ- ն վերջնագիր է ներկայացրել Հարավային Կորեային՝ պահանջելով 48 ժամվա ընթացքում դադարեցնել սահմանում տեղադրված բարձրախոսների աշխատանքը, որոնցով քարոզչություն է իրականացվում։ Հակառակ պարագայում՝ նա սպառնում է հարձակվել հարեւան երկրի վրա, հաղորդում է հարավկորեական Yonhap գործակալությունը։

Այսօր երկու Կորեաները հոանոթային համազարկեր են փոխանակել։ Ավելի ուշ Հարավային Կորեան հայտարարել է, որ իրականացնում է սահմանային բնակչության տարհանում եւ իր զորքերը բերել է բարձր պատրաստվածության աստիճանի։

Օգոստոսի 16- ին Փհենյանը ԱՄՆ- ին սհառնասել էր «ձեռնարկել վճռական պատասխան քայլեր», եթե Վաշինգոտնը չեղյալ չհայտարարեր երկու երկրների սահմանին անցկացվող միջազգային ռազմավարժանքները։ Միաժամանակ՝ ԿԺԴՀ հայտարարել է, որ «տիրապետում է աշխարհին անհայտ հարձակողական եւ պաշտպանողական սպառազինության»։

Back to top button