Հասարակություն

Մի շարք ուս.հաստատությունների տնօրեններ ենթարկվել են կարգապահական տույժի

«Գյումրու պետական բժշկական քոլեջ» և «Տաշիրի Ա.Խաչատրյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին հայտարարվել է խիստ նկատողություն։

«Երևանի թիվ 4 արհեստագործական ուսումնարան», «Գավառի ակադեմիկոս Ա.Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ», «Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ», «Վարդենիսի Բադեյան պետական քոլեջ», «Վանաձորի Ս.Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջ», «Վանաձորի Կ.Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական ուսումնարան», «Վանաձորի Ս.Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոց» և «Վանաձորի Վ.Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին հայտարարվել է նկատողություն։

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նման կարգապահական տույժ է կիրառել՝ հաշվի առնելով հունիսի 2-ից հուլիսի 27- ը ընկած ժամանակահատվածում իրականացված աուդիտի արդյունքները։

Back to top button