Հասարակություն

«Հրազդան» մարզադաշտը և տոնավաճառը սնանկ են ճանաչվել

Հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» մարզադաշտը և տոնավաճառը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել, տեղեկացրել է Ազատություն ռադիոկայանը։

Պատգամավորն «Ազատության» հետ զրույցում ասել է, որ դատարան են դիմել իր աշխատողները, քանի որ մի քանի ամիս չի կարողացել աշխատավարձ տալ։

«Փող որտեղի՞ց բերեմ, տամ, եթե ես ասեմ, որ շրջանառու միջոցներս կազմում էր հարյուր միավոր, եթե ես այսօր ունեմ ընդամենը հինգ միավոր և չունեմ վճարելու ոչինչ՝ այս ամբողջ 10,5 հեկտար տարածքը սպասարկելու ոչ մի բան, անգամ ավելի փող չունեմ, որ ավել առնեմ տամ հավաքարարներին, որ տարածքը մաքրեն, համոզե՞մ՝ մի՛ սնանկացրեք։ Եթե ես պարտքեր ունեմ, պարտատերերը դիմել են դատարան, բա պետք է սնանկանամ, բա ի՞նչ պետք է անեմ», — ասել է Աղաբաբյանը։

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ հարկային ծառայությունը Աղաբաբյանին պատկանող տոնավաճառում ստուգումներ է իրականացրել և տուգանել մոտ 60 միլիոն դրամով հարկային պարտավորություններից խուսափելու համար։

Back to top button