ՄիջազգայինՏնտեսական

Ղազախական թենգեն եւս արժեզրկվում է

Ղազախական թենգեն այսօր դոլարի նկատմամբ արժեզրկվել է 35%-ով՝ կազմեզով 255 թենգե 1 դոլարի դիմաց։ Երեկ այն արժեր 188 թենգե։

Թենգեի փլուզումն արձանագրվել է ղազախական արժույթի լողացող քաղաքականության անցման առաջին իսկ օրը։

Երկրի իշխանությունները խոստոսանել են, որ լողացող արժույթի ռեժիմի հետ աշխատելու փորձ չունեն, սակայն անհրաժեշտ են համարել նման քայլը։

Ղազախստանի ազգաին արժույթի փլուզումը պայմանավորված է նախ՝ նավթի գների անկմամբ, քանի որ նավթի արտահանումից է հիմնականում կախված երկրի տնտեսությունը, ապա՝ ռուսական ռուբլու թուլացմամբ։

Back to top button