Միջազգային

Ռուսաստանը Էստոնիայի քաղաքացուն դատապարտել է 15 տարվա ազատազրկման. Տալինը բողոք է հայտնել

Էստոնիայի անվտանգության ոստիկանության աշխատանկից Էստոն Կոխվերն այսօր Պսկովի մարզային դատարանի կողմից դատապարտվել է 15 տարվա ազատազրկման եւ 100 հազ. ռուբլի տուգանքի, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Էստոնիայի քաղաքացին մեղավոր է ճանաչվել լրտեսության, զենքի մաքսանենգության, ապօրինի զենք կրելու, ինչպես նաեւ սահմանի ապօրինի հատման մեջ։

Էստոնիայի ԱԳՆ- ն խստորեն դատապարտել է Պսկովի դատարանի որոշումը՝ իր քաղաքացու հափշտակությունը որակելով միջազգային իրավունքի խախտում։

«Էստոնիայի Հանրապետության տարածքից Էստոն Կոխվերի  հափշտակությունը Դաշնային անվտանգության ծառայության կողմից եւ հետագա ապօրինի ազատազրկումը Ռուսաստանում միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքների կոպիտ խախտում է»,- ասված է Էստոնիայի ԱԳ նախարար Մարինա Կալյուրանդի  հայտարարության մեջ։

«Այսօրվա դատավճիռը չի փոխի մեր դիրքորոշումը, մենք Ռուսաստանից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել  Էստոն Կոխվերին։ Մենք մտադիր ենք մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ       ճնշում գործադրել այնքան ժամանակ, քանի դեռ Էստոն Կոխվերն ազատ չի արձակվել եւ չի վերադարձել տուն՝ ընտանիքի մոտ»,- նախարարի հայտարարությունն է մեջբերել Բի ԲԻ Սի- ն։

Back to top button