Մշակույթ

Մտավորականները գնահատում են համալիրի վաճառքի իրավական եւ բարոյական կողմերը

lenabadeyan

Մտավորականների մի մասն այսօր դեմ է արտահայտվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի՝ նոր սեփականատերերին հանձնելու գործարքին, որը նախաձեռնել է կառավարությունը: Ի սկզբանե՝ կասկածելի են համարում սեփականատիրոջ ընտրությունը. մի ընկերություն, որը ստեղծվել եւ գրանցվել է գրեթե մեկ ամիս առաջ: Այսօր լրագրողներին դժգոհության հիմքերը փորձել են ներկայացնել քանդակագործ ՖերդինանդԱռաքելյանը եւ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

Ժամանակին, երբ ցանկություն կար Օպերայի եւ բալետի շենքի տանիքում սրճարան կառուցելբ մտավորականների ընդվզումը բավարար եղավ այդ ծրագիրը չեղյալ համարելու համար: Այսօր մեկ այլ շինության առիթով մտավորականների մի մասը կարծում է՝  պարտավոր են ոտքի ելնել եւ ասել ճշմարտությունը, թե ինչ է ապագայում սպասելու  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին եւ ընդհանրապես Ծիծեռնակաբերդ բլուրին:

Անհանգստացել են ներդրողների բիզնես նպատակները լսելուց հետո, թե համալիրի տարածքում հնարավոր է լինի ռեստորան, հյուրանոց, կազմինո եւ զվարճանքի այլ վայրեր: Այս պարագայում արդեն խնդիրը ոչ թե շենքն է, այլ՝ վայրը։ Նման զվարճանքների գործարկումը Ծիծեռնակաբերդի բլուրում անթույլատրելի է համարում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Նա նշում է, որ Ծիծեռնակաբերդում նույնիսկ եկեղեցի կառուցելու առաջարկը միանշանակ չընդունվեց, ուր մնաց վերոնշյալ ամեն ինչը, իսկ քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը հիշում է. համալիրը Ծիծեռնակաբերդի բլուրում կառուցելու ընթացքում նույնիսկ խորհրդային տարիներին դեռ տարաձայնություն կար շինության վայրն ընտրելու հարցում: Հիմա տարակուսում է, թե զվարճալիքների վայրը Ծիծեռնակաբերդի բլուրում կառուցելուց հետո ինչպես ենք ազգովի նայելու Հռոմի պապի աչքերին:

Համալիրի շենքի փոխանցումը նոր սեփականատերերին ոչ այնքան շենքի, բիզնեսի եւ աշխատատեղերի խնդիր է, որքան բարոյական, իրավական եւ օրինական հարց: Բարոյականի մասին արդեն նշվեց, իրավականի մասով մտավորականները տարակուսում են, թե ինչպես շենքը կարելի է փոխանցել մի ընկերության, որը նոր է ստեղծվել եւ գրանցվել, իսկ օրենքով էլ արգելվում Երեւանի տարածքում կազինոների գործունեությունը:

Այն, որ համալիրի տարածքում կազինո անպայման կստեղծվի, մտավորականները չեն կասկածում, ավելին՝ համոզված են, որ եկամտաբերության հույսերը հենց դրա հետ են կապված։

Back to top button