Հասարակություն

Հայտնի է Երեւան- Անապա միկրոավտոբուսի վթարի 2- րդ զոհի անունը

Հայտնի է դարձել Երևան — Անապա ուղևորվող «Մերսեդես» մակնիշի 34 TL 778 պ/հ միկրոավտոբուսի վթարի երկրորդ զոհի անունը։ Նա 1992 թ ծնված Ռիտա Հովհաննիսյանն է։ Մյուս զոհը ավտոբուսի երկրորդ վարորդն է՝ 1978 թ ծնված Արմեն Ղուկասյանը։

Ըստ ՌԴ ԱԻՆ-ի՝ վթարը տեղի է ունեցել ժամը 02.55-ին ՌԴ Արմավիր քաղաքի մոտակայքում (Պյատիգորսկ-Արմավիր 175 կմ)։ Միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (8 մ) և բախվել ծառին:

13 քաղաքացի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիր քաղաքի 3-րդ քաղաքային հիվանդանոց: Վ. Պ. (ծնվ.1963 թ.) և անձը չպարզված ևս մեկ քաղաքացու առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մնացած 11 տուժածների առողջական վիճակը՝ միջին ծանրության:

Back to top button