Հասարակություն

Հրդեհը Արցախում 650 հա բերք է վնասել

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Այս տարի հրդեհների պատճառով արցախցի հողագործները մոտ 650 հեկտարի վրա բերք են կորցրել: Եթե տարեշրջանի սկզբին վտանգն սպասվում էր սահմանամեձ գոտիներում, ապա բերքահավաքից հետո հրդեհները մոլեգնում են բոլոր շրջաններում:

ԼՂՀ արտակարգի իրավիճակների պետական ծառայության  պետ Արթուր Հարությունյանը գույները չի խտացնում: Օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում հրշեջ-փրկարարները  նույնիսկ ստիպված են եղել գյուղեր տարհանել։

Օգոստոսի 5-6-ը իրավիճակը շարունակում էր բարդ մնալ Քաշաթաղում, նոր օջախներ հայտնվել էին Մարտունու և Մարտակերտի շրջաններում: Մարտունու շրջանում խոտածածկ տարածքներից մերձբնակավայրային գոտի անցած կրակին  զոհ են դարձել այգիներն ու բանջարանոցները:

Մարտակերտի շրջանում նույն օրը գյուղ մտած կրակից բնակարան է վառվել Հարությունագոմերում:

Արտակարգ իրավիճակների պետծառայության  ստորաբաժանումները, որոնց օգնության են հասնում զինվորներն ու գյուղերի բնակիչները, շարունակում են հսկողությունը  հանրապետության ողջ տարածքում։ Զորգահեռ  ուսումնասիրվում են ինչպես վնասները, այնպես էլ  աղետի պատճառներրը:

Վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Նարիմանյանը «Ռադիլուորին» ասաց, որ հիմնական պատճառը մնում է մարդկային գործոնը՝ մենատնտեսները, չնայած հորդորներին, վառում են խոզանը:

Այսօր հրդեհի ամենամեծ օջախը գտնվում է Ասկերանի շրջանում՝ Ստեփանակերտից մի քանի կմ. հեռու՝ Հարավ գյուղի մերձակա անտառում: Հրդեհը մոլեգնում է  արդեն 4 օր:

Ըստ Արմեն Նարիմանյանի՝ կրակը գտնվում է վերահսկողության տակ, իրենց խնդիրը դրա տարածումը կանխելն է:Հաշվի առնելով տեղանքի յուրահատկությունները և օդային տեխնիկայի բացակայությունը՝ տվյալ դեպքում  հրշեջների ամենասպասված օգնականը կարող է լինել անձրևը:

Հիդրոօդերևութաբանները, սակայն եղանակի այդպիսի կտրուկ փոփոխություն չեն խոստանում:

Back to top button