Հասարակություն

Երասխի վթարից տուժածներից 4- ը հիվանդանոցից դուրս է գրվել

Երասխ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Արարատի բժշկական կենտրոն հոսպիտալացված 6 տուժածից 3-ը դուրս է գրվել: Մյուս 3-ի  առողջական վիճակը գնահատվում է բավարար: Վեդու բժշկական կենտրոնում գտնվող տուժածը ևս  դուրս է գրվել, հայտնում են առողջապահության նախարարությունից։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված հիվանդի առողջական վիճակում առկա է դրական առաջընթաց:  Նրա վիճակը այժմ գնահատվում է միջին ծանրության:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդի  վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր է:

Կատարվում է ախտորոշումներին համարժեք բուժում:

Back to top button