Հասարակություն

Սպանության մասով Պերմյակովի գործը կքննվի Հայաստանի դատարանում

Ռուսական կայազորային դատարանում 10 տարվա ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի գործը հանձնվել է հայկական դատարանին, այսօր հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը։

«Հայաստանի Հանրապետության 7 քաղաքացու սպանության համար Պերմյակովին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով՝ նրա նկատմամբ քրեական գործն ուղարկվել է Հայաստանի իրավասու մարմիններին, որոնք կընդունեն համապատասխան որոշում»,- Մարկինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Պերմյակովի գործով Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, նրան Գյումրիում՝ ռուսական կայազորային դատարանում, դատել միայն զենքով դասալքության համար, իսկ 7 քաղաքացիների սպանության գործը պետք է քննվի Հայաստանի դատարանում։

Back to top button