ՄիջազգայինՏնտեսական

Չինական յուանի՝ ԱՄՀ դրական գնահատական ստացած արժեզրկումից հետո ֆոնդային շուկան սկսել է նվազել

Արժույթի միջազգային շուկան դրական քայլ է համարել չինական յուանի արժեզրկումը՝ հրապարակած հաղորդագրության մեջ։ ԱՄՀ կարծիքով՝արժեզրկումը թույլ կտա շուկայական մեխանիզմներին ավելի նշանակալի դեր խաղալ փոխարժեքի ձեւավորման գործում։ Միաժամանակ՝ ԱՄՀ- ն ընդգծում է, որ կոնկրետ արդյունքը կախված է նրանից, թե ինչպես կիրականացվի նոր մեխանիզմը։

ԱՄՀ փորձագետները կարծում են, որ Չինաստանը պետք է անցնի յուանի լողացող փոխարժեքի առաջիկա 2- 3 տարիներին։ Ավելին՝ նրանք վստահ են, որ դրա համար կան բոլոր անհրաժեշտ պայմանները։

Չինաստանի կենտրոնական բանկի կողմից յուանի երկու օրում երկրորդ անգամ  արժեզրկումից հետո չինական արժեթղթերի շուկայում անկումը շարունակվել է նաեւ այսօր։

Կենտրոնական բանկի կողմից նախորդ օրը եւս մոտ 2%- ով արժեզրկումը միջազգային շուկայում իրարանցում է առաջացրել։ Տասը տարվա մեջ առաջին անգամ նման արժեզրկում արձանագրած յուանից հետո սկսվել է նաեւ տարածաշրջանի այլ արժույթների, ինչպես նաեւ Չինաստանի հումքային գործընկերների արժույթների արժեզրկումը։

Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ Կենտրոնական բանկն այլեւս կսահմանի յուանի փոքարժեքը՝ հաշվի առնելով գիշերը միջազգային շուկայում ստեղծված իրավիճակը։

Բանկն այսօր փորձել է փարատել շուկայի մտավախությունները՝ հայտարարելով, որ յուանի հետագա արժեզրկման պատճառներ չկան։

Ամերիկյան բորսաները բացասաբար են արձագանքել Պեկինի որոշմանը, որն իր հերթին անդրադարձ է ունեցել ասիական բորսաների այսօր առավոտյան իրականացրած գործարքների վրա, հայտնում է Բի Բի Սի- ն։

Back to top button