ԿարևորՏնտեսական

Որոտանի կասկադի վաճառքի գործարքն ավարտվել է

СontourGlobal ընկերությունն ու Հայաստանի կառավարությունն ավարտել են «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր»- ի վաճառքի գործարքը, հայտնում է ՏԱՍՍ գործակալության Նյու Յորքի գրասենյակը՝ վկայակոչելով ամերիկյան ընկերությանը։

Բացի դրանից՝ СontourGlobal- ը հայտնել է, որ Միջազգային ֆինանսական կորպորացիան ձեռք է բերել ContourGlobal Hydro Cascade- ի 20 տոկոս բաժնետոմսերը՝ Որոտանի ՀԵԿ- ի գնման, գործարկման եւ նորոգման գործընթացին նպաստելու նպատակով։

Այս գործարքը Հայաստանի պատմության մեջ ամերիկյան մասնավոր ընկերության՝ հանրապետության էներգետիկ հատվածում կատարած ամենախոշոր գործարքն է։ Որոտանի ՀԷԿ- ն ապահովում է հայկական էներգահամակարգում հզորությունների 15 տոկոսը։

Ըստ վաճառքի պայմանագրի՝ Որոտան գետի վրա գտնվող երեք ՀԷԿ- երի սեփականատերն ու կառավարիչը ContourGlobal Hydro Cascade ընկերությունն է։ Առաջիկա վեց տարիներին ընկերությունը 50 մլն եվրո կներդնի Որոտանի կասկադի արդիականացման համար։ Ըստ ContourGlobal Hydro Cascade- ի՝ այդ աշխատանքների արդյունքում կբացվի 150 կարճաժամկետ եւ 150 երկարաժամկետ աշխատատեղ։

ContourGlobal- ը միջազգային էներգետիկական ընկերություն է, որ գործում է աշխարհի 20 երկրներում։ Ընկերության 1650 աշխատակիցներ ապահովում են  տարբեր վառելիքով, նաեւ վերականգնվող՝ քամու, արեւի եւ կենսազանգվածի էներգիայով աշխատող 58 էլեկտրակայանների աշխատանքը։

Back to top button