Հասարակություն

Հայաստանում կանցկացվի «Ինչ, որտեղ, երբ» խաղի աշխարհի առաջնությունը

arminegevorgyan

2016 թվականին «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղի աշխարհի առաջնությունը անցկացվելու է Հայաստանում ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարաը կարևորել է նման միջոցառման անցկացումը, քանի որ այն տվյալ երկիրը և քարոզչական, և քաղաքական  առումներով հայտնվելու է աշխարհի տեղեկատվական հոսքերում:

Օրեր առաջ Գիտակների հայկական ասոցիացիայի «Նուիխ» թիմը «Սևծովյան բաց գավաթ» առաջնությանը  «Brain ring» խաղում` հաղթանակ տարավ   դառնալով գավաթակիր: Առաջնությունը  խոշոր ինտեկելտուալ  փառատոն է:Այս տարի առաջնությանը մասնակցում էին 10­12 երկրների մոտ 50 թիմեր:

Թիմի ավագ Էդգար Մարկոսյանը նշում է, որ եզրափակչում նրանց մրցակիցը ադրբեջանական թիմն էր։ Դա ամեևին էլ չի կաշկանդել,  որպեսզի նրանք ցուցաբերեն փայլուն արդյուք: «Ռադիոլուրի» հարցը  ուղղված Էդգար Մարկոսյանին, թե հոգեբանական առումով դժվար չէ՞ր ադրբեջանցիների հետ մրցելը, շտապում է  պատասխանել նախարար Արմեն Աշոտյանը. «Ինչպիսի՞ հոգեբանական ճնշման մասին խոսք կարող լինել, ինչո՞ւ պետք է ճնշված լինի հաղթող երկրի թիմը»։

Պարզվում է՝ հաջորդ տարի ինտելեկտուլ մեծ իրադարձություն է տեղի ունենալու Հայաստանում: «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղի աշխարհի առաջնությունը մեր երկրում ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո անցակցվելու է Ծաղկաձորում:

Կրթության գիտություն նախարար Արմեն Աշոտյանը ասում է, որ Հայաստանում ինտելեկտուալ շարժումը վերջին տասը տարիներին գտնվում է ՀՀ կառավարության հովանու ներքո, դրան ուղղվում են համապատասխան բյուջետային հատկացումներ:

Ծրագրավորված, համակարգված աշխատանք է տարվում Հայաստանում ինտելեկտուալ շարժումը քարոզելու ու ավելի համատարած դարձնելու  համար: Այն զարգացնելու ուղղությամբ  կազմակերպվում են զանազան փառատոներ, օլիմպիադաներ: Իսկ Տիգրան Քոչարյանն էլ ասում ,որ չնայած  խաղը ռուսալեզու է, սակայն վերջին տարիներին շեշտը դրվում է նաև դրա հայերեն տարբերակը զարգացնելու վրա:

«Հայաստանում աճում է նոր սերունդ, և մեզ հաջողվեց Հայաստանում այս տարիների ընթացքում պահպանել շարժումը, թույլ չտալ, որ այն մարի, նման վտանգ կար 2000- ականներին»,- հավելեց Արմեն Աշոտյանը:

Հայաստանի գիտակների ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը ասում է,որ հետևողական աշխատանքի շնորհիվ, որ միջազգային ասպարեզում գրանցվում են հաջողություններ։

Նշենք, որ մի քանի շաբաթ հետո Հայաստան են ժամանելու խաղի գործընկերները՝ տեղում ծանոթանալու Ծաղկաձորի հյուրանոցային հնավորություններին ու կազմակերպման աշխատանքներին: Ի դեպ, նախարարը Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանի հետ պատրաստվում է նոյեմբերին ներկա գտնվել աշխարհի այս տարվա առաջնությանը, որն անցկացվելու է Վրաստանում:

Back to top button