Հասարակություն

Մահացել է ԵԿՄ վարչության անդամ, գրող Հակոբ Հակոբյանը

Մահացել է ԵԿՄ վարչության անդամ, ԵԿՄ գաղափարաքարոզչական բաժնի պետ, Արցախյան ազատագրական շարժման ակտիվիստ, գրող, հրապարակախոս Հակոբ Հակոբյանը։

Hakob Hakobyan«Հակոբյանը կյանքն ապրեց երկրապահավարի, անմնացորդ նվիրումով: Մինչեւ ապրած վերջին օրն էլ Հակոբյանը ազնվորեն ծառայեց հայրենիքին, ժողովրդին: Նրա ուսերին չափազանց բարդ աշխատանք էր ծանրացած Երկրապահում՝ գաղափարաքարոզչական աշխատանքից մինչեւ արխիվային, մինչեւ ԵԿՄ վարչությունում եւ ստորաբաժանումներում գրադարանների հիմնում: Սակայն, նա այս ամենն անում էր առանց տրտնջալու, անում էր հաճույքով՝ ազգ-հայրենիքին պիտանի լինելու գիտակցումով»,- ասված է ԵԿՄ նախագահ, ԱԺ հանրապետական պատգամավոր Մանվել Գրիգորյանի ցավակցական ուղերձում։

Back to top button