Միջազգային
ՀԲ- ն կանխատեսում է նավթի գների 20% անկում 2016 թվականին
Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները հանելուց հետո Համաշխարհային բանկը կանխատեսում է նավթի գների էական իջեցում։
«Միջազգային շուկա Իրանի լիարժեք վերադարձից» հետո նավթի արդյունահանումը օրական կավելանա 1 մլն բարելով։ Արդյունքում՝ ՀԲ փորձագետների համաձայն՝ 2016- ին նավթի գները կիջնեն եւս 10 դոլարով կամ 21 տոկոսով։
ՀԲ- ն կանխատեսում է Իրանի ՀՆԱ- ի աճ 3% այս տարի եւ 5% 2016- ին։ Իրանի արտաքին առեւտրի ծավալների աճ է կանխատեսվում Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Հնդկաստանի, Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի հետ։