Միջազգային

Հունաստանը վարկատուների հետ համաձայնության է հասել

Հունաստանի կառավարությունը համաձայնության է հասել իր վարկատուների հետ առաջիկա երեք տարում պետական բյուջեի ձեւավորման հարցում, հաղորդում է Բի Բի Սի- ն։

Աթենքը նշում է, որ նոր ծրագիրը նախատեսում է այս տարվա վերջին ՀՆԱ- ի մի փոքր դեֆիցիտ, իսկ մյուս տարի այն կփոխվի մի փոքր աճով։

Դրանից բացի՝ նոր համաձայնությունը նախատեսում է տնտեսումների լրացուցիչ միջոցառում այս եւ հաջորդ տարիերի համար։

Հունաստանը հույս ունի այսպիսով ֆինանական նոր օգնություն ստանալ 86 մլրդ եվրոյի չափով։

Back to top button