Միջազգային

Ստամբուլում պայթեցվել է ոստիկանական բաժանմունք (լրացվող)

լրացվել է ժամը 12։14- ին

Ստամբուլի ոստիկանական բաժանմունքի մոտ պայթյունի, ապա դրան հետեւած փոխհրաձգության հետեւանքով սպանվել է երեք մարդ՝ երկու կասկածյալ եւ մեկ ոստիկան։ Եւս 10 մարդ՝ երեք ոստիկան եւ յոթ քաղաքացիական անձ՝ վիրավորվել է պայթյունի արդյունքում, հայտնում է «Դողան» գործակալությունը։

Պայթյունի հետեանքով երեքհարկանի շենքն զգալի վնասվածք է ստացել, սկսվել է հրդեհ, պայթյունի ալիքից վնասվել է նաեւ շենքի մոտ կայանած երկու տասնյակ ավտոմեքենա։

Պայթյունը որոտացել է Թուրքիայի եւ Քրդական աշխատավորական կազմակերպության միջեւ հակամարտության թեժացման ֆոնին։

Այսօր առավոտյան նաեւ լուրեր են ստացվել, որ կրակ է բացվել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության վրա։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, տեղի ունեցածի համար ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել։

 

Back to top button