Միջազգային
Հնդկաստանում երկու գնացք ընկել է գետը, 30- ից ավելի մարդ է զոհվել
Հնդկաստանում հակառակ ուղղություններով երթեւեկող երկու գնացք է կամրջից ընկել գետը Մախդյա Պրադեշ նահանգում։ Ջրում են հայտնվել 10- 15 վագոն, որի հետեւանքով առնվազն 32 մարդ զոհվել, 5- ը անհետ կորել է, 40- ից ավելին վիրավորված է, հայտնում է ՏԱՍՍ- ը՝ վկայակոչելով նահանգի ոստիկանությանը։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ զոհվելու հիմնական պատճառը էլեկտրահարումն է, ուղեւորների մասն ընել է գետը, մի մասն էլ տուժել վագոնների՝ ընկնելու ժամանակ ձեւախեղման հետեւանքով։
Երկաթուղու ներկայացուցիչների հայտարարության համաձայն՝ ջրերը լցվել են երկաթուղի գծերի վրա, որն էլ վթարի պատճառ է դարձել։