Միջազգային

Ռուսաստանցիների 73 տոկոսը դեմ է ինտերնետում պաշտոնյաների մասին բացասական կարծիքներ հրապարակելուն

Ռուսաստանցիերի կեսից ավելին կարծում է, որ ազգային սպառնալիքի կամ զանգվածային բողոքի հնարավորությունների դեպքում պետք է ամբողջովին անջատվի ինտերնետը, ցույց են տվել Հասարակական կարծիքի հետազտության համառուսաստանյան կենտրոնի հարցման արդյունքները։ Ամերիկացի մասնագետների հետ համատեղ իրականացված հետազոտությունը պետք է հրապարակվի այսօր, սակայն ՏԱՍՍ գործակալությանը հաջողվել է զեկույցին ծանոթանալ նախօրոք։

Հարցման մասնակիցների 49 տոկոսը կողմ է ինտերնետում գրաքննությանը, 58 տոկոսը պատրաստ է, որ այն անջատվի երկրում ապակայունացման շրջանում։ Ինտերնետի լիարժեք ազատությանը կողմ է հարցվածների 11 տոկոսը։

Ավելին՝ 73 տոկոսը կարծում է, որ ինտերնետոմ չպետք է չինվոնիկների մասին բացասական տեղեկություններ հրապարակվի, 42 տոկոսն էլ կարծում է, որ Ինտերնետը այլ պետություններ օգտագործում են Ռուսաստանի եւ նրա շահերի դեմ։

Ինտերնետից պարբերաբար օգտվում է հարցվածների 24 տոկոսը, եւս 20 տոկոսը հայտարարում է, որ օգտվում է շաբաթվա մեջ մի քանի օր, 38 տոկոսը ինտերնետից չի օգտվել վերջին վեց ամսում։

Back to top button