Հայաստանի բնակչության 60 տոկոսը թերսնվում է
Հայաստանի բնակչության գրեթե 60%-ը թերսնվում է, որը կարող է հանգեցնել բազմաթիվ խնդիրների, այդ թվում՝ գիրության։ Դա իր հերթին տարբեր հիվանդությունների պատճառ կարող է դառնալ։ Թերմնում է նաեւ, երբ մարդիկ սնվում են հիմնականում հացով եւ կարտոֆիլով: Նկատենք,որ վիճակագրական տվյալների համաձայն՝ թերսնման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Սյունիքի մարզում՝ 37%, ամենաբարվոք վիճակը եղել է Երեւանում՝ 11%: «Օքսֆամի» Հայաստանայան ներկայացուցուչություն սկսում է իրականացնել առողջ սնվելուն ուղղված քարոզարշավ:
Հայաստանի բնակչության գրեթե 60%-ը թերսնվում է, փաստում են մասնագետները: Առողջապահության նախարարության կողմից սահմանված է, որ էներգետիկ նվազագույն օրաբաժինը պետք է կազմի 2412 կիլոկալորիային համարժեք սնունդ: Զարգացած երկրներում այդ ցուցանիչն ավելի բարձր է՝ մոտ 2700 կկալ։
Բայց նույնիսկ քիչ կալորիաների դեպքում մեր երկրում յցուցանիշը չի պահպանվում, հետևաբար կարող ենք ասել, որ պարենային անվտանգության խնդիրը ծառացած է մեր երկրի առջեւ:
«Օքսֆամ» ընկերությունն այս ամենը հաշվի առնելով սկսել է «Առողջ սնուցման» քարոզարշավը: «Օքսֆամի» պարենային անվտանգության ծրագրի պատասխանատու Ալեքսեյ Պետրոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ թերսնումը կարող է հանգեցնել բազմաթիվ խնդիրների, այդ թվում՝ գիրության, ինչն էլ իր հերթին տարբեր հիվանդությունների պատճառ կարող է դառնալ։ Թերսնում է նաեւ, երբ մարդիկ սնվում են հիմնականում հացով եւ կարտոֆիլով:
Ալեքսեյ Պետրոսյանն ընդգծում է, որ պարենային անվտանգությունը հիմված է 4 սկզբունքի վրա։ «Առաջինը պարենի ֆիզիկական առկայությունն է՝ արտադրություն, գումարած ներմուծում, հանած արտահանում։ Այսինքն՝ թե ֆիզիկապես ինչքան պարեն ունենք Հայաստանում արտադրված, որով որոշվում է երկրի ինքնաբավության մակարդակը: Իհարկե, ամեն տարի վիճակագրական ծառայությունը հրապարակում է տվյալներ մեր պարենային հաշվեկշռի վերաբերյալ, որոնց մի շարք ռազմավարական մասերով Հայաստանի ինքնաբավության մակարդակը ցածր է։ Դրանք բարելավման խնդիրներ ունեն»:
Երկրորդ խնդիրը, Ա. Պետրոսյանի խոսքով, պարենի մատչելիությունն է, այսինքն՝ այն ֆինանսապես որքանով է մատչելի բնակչության համար։
Պարենային անվտանգության երրորդ հիմնասյունը պարենի օգտագործումն է, այսինքն՝ այն սննդակարգը, որը քաղաքացին հնարավորություն ունի օգտագործել առողջության համար:
Հաջորդը պարենի առկայության կայունությունն է,այսինքն այստեղ ուսումնասիրվում են այն խնդիրներն ու ռիսկերը, որոնք կարող են խոչընդոտել պարենի արտադրությանը կամ ներմուծմանը։
Նկատենք,որ մեր երկրի հիմնական պարենային սննդամթերքներ են հացահատիկը, կարտոֆիլը՝ մոտ 70-80 տոկոս,որը ենթադրում է մարդկանց թերսնուցում, քանի որ սննդային այլ բաղադրիչներ ձեռք բերել չկարողանալու արդյունքում, մարդիկ ստիպված են օգտագործել մեծ քանակությամբ այդ սննդատեսակները, որոնք համեմատաբար մատչելի են:
Բայց պարենը պետք է լինի ոչ միայն մատչելի, այլեւ՝ որակյալ:Վիճակագրական տվյալների համաձայն՝ թերսնման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Սյունիքի մարզում՝ 37%, ամենաբարվոք վիճակը եղել է Երեւանում՝ 11%: