ԿարևորՍպորտ

Պեկինը 2022- ին կրկին կդառնա օլիմպիական մայրաքաղաք. այս անգամ՝ ձմեռային

Պեկինն այսօր ընտրվել է 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք։ Միջազգային օլիմպիական կոմիտեի նիստում քննարկվում էր երկու քաղաքների Պեկինի (Չինաստան) եւ Ալմաթի (Ղազախստան)  թեկնածությունները։

Ղազախստանի ներկայացուցիչները ներկայացման հիմքում դրել էին կլիմայական եւ պատմական գործոնները՝ «Իսկական ձյուն, իսկական սարեր եւ իսկական ձմեռային խաղեր» խորագրով։

Պեկինի հայտում առաջարկվում էր օգտագործել արհեստական ձյունը։

Ղազախստանը նաեւ նշում էր, որ օլիմպիական խաղերին լիարժեք պատրաստ լինելու համար քաղաքին անհրաժեշտ է կառուցել ընդամենը երկու շինություն, իսկ Չինաստանը նշում էր, որ Պեկինում արդեն անցկացվել է օլիմպիադա եւ այն ունի անհրաժեշտ ներուժ, ենթակառույցներ եւ կադրեր։

Back to top button