Հայրենիքում են նաեւ սփյուռքահայ լրագրողները
«Սփյուռք ամառային դպրոց-2015» ծրագրի շրջանակներում մեկնարկել էր սփյուռքահայ լրագրողների դասընթացներ: Երիտասարդ ու սկսնակ լրագրողները եկել են հայրենիք՝ գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները կատարելագործելու, մասնագետների խորհուրդները լսելու նպատակով։ Մասնակիցների աշխարհագրությունը բազմազան է` Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, Իրան, Սիրիա, Լիբանան, Ֆրանսիա: Ամառային դպրոցը տևել է տասը օր:
ԵՊՀ ու հայկական մի շարք լրատվամիջոցների առաջատար մասնագետները սփյուռքի մեր հայրենակիցներին ներկայացրել են հայոց պատմության հիմնահարցերը Արցախյան հիմնախնդիրը, Թուրքիայի` Հայոց ցեղասպանության խնդրի նկատմամբ քաղաքականությունը, համացանցում հայագիտության արդի մարտահրավերները, …
Քննարկվել է նաև Հայաստան -Սփյուռք գործակցությունը լրատվական դաշտում։ Այսօր Սփյուռքի մեր գործընկերները հյուընկալվել էին Հանրային ռադիոյում, իսկ «Ռադիոլուրի» տաղավարում նաեւ խոսել իրենց տպավորությունների մասին։