Մինչեւ 22 տարեկաններին կտրամադրվեն ինսուլինի անալոգներ եւ գրիչ- ներարկիչներ
ՀՀ կառավարության կողմից օրերս հավանության արժանացավ «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» միջոցառումների ծրագիրը, որի շահառուներն են շաքարային դիաբետի առաջին տիպով հիվանդ մինչեւ 18 տարեկան երեխաներն ու 18-22 տարեկան երիտասարդները: Հնգամյա տևողությամբ ծրագրի շրջանակներում առողջապահության նախարարությունը ձեռք է բերելու ուլտրակարճ ազդեցության ինսուլինի անալոգներ, որն էլ, մասնագետների խոսքով, կանոնակարգում է սնունդը: Ծրագրի բոլոր շահառուներին կտրամադրվեն նաև ինսուլինային գրիչ-ներարկիչներ, որոնք էականորեն կբարելավեն դիաբետով հիվանդ երեխաների կյանքի որակը՝ թույլ տալով ազաատվել ավանդական ներարկիչներից ու սրվակներից:
ՀՀ –ում շաքարային դիաբետով հիվանդ մոտ 450 երեխա է հաշվառված: Շաքարախտով հիվանդ երեխաների թիվը տարեց տարի ավելանում է, ցուցանիշերը ցույց են տալիս, որ նույնն պատկերը է նաև աշխարհի մյուս երկրներում: Ըստ էնդոկրինոլոգ Գայանե Բայբուրդյանի՝ մի ժամանակ հիվանդությունը տարածված էր դեռահասների շրջանում, իսկ այժմ առավել հաճախ այն հայտնաբերվում է նախադպրոցական երեխաների մոտ:
էնդոկրինոլոգների մի մասը դիաբետը համարում է սոցիալական հիվանդություն: Պետությունն էլ շաքարային դիաբետով հիվանդ երեխաների և երիտասարդների կյանքը թեթևացնելու համար հավանության է արժանացրել հնգամյա տևողությամբ ծրագիր, ըստ որի՝ առողջապահության նախարարության աջակցությամբ բոլոր շահառուներին՝ շաքարային դիաբետի առաջին տիպով հիվանդ մինչեւ 18 տարեկան երեխաներին ու 18-22 տարեկան երիտասարդներին, կտրամադրվեն ուլտրակարճ ազդեցության ինսուլինի անալոգներ: Էնդրոկրինոլոգ Գայանե Բայբուրդյանի խոսքով՝ առաջադեմ աշխարհում կիրառվում է այս տարբերակը և այն ունի որոշակի առնձնահատկություններ ու հարմար է օգտագործման համար:
Ըստ մասնագետի՝ ինսուլինային անալոգները կարգավորում են սննդակարգը: «Առավելությունը նա է, որ այդ ինսուլինները կարելի է սրսկել սնվելուց հետո: Այսինքն՝ երեխան սնվի, հասկանանք ինչ քանակությամբ կերավ և համապատասխան դրան կատարվի ինսուլինի ներարկումը։ Դեռահասների մոտ դա, իհարկե, շատ հարմար է»։
Ինսուլինային անալոգների ազդեցությունն էլ նման է ֆիզիոլոգիական ինսուլինի ազդեցությանը, ավելացնում է բժիշկն ու նշում, որ այն ազդում է 10-15 րոպեում: Ինսուլինային անալոգներին զուգահեռ՝ առողջապահության նախարարության կողմից շահառուներին կտրամադրվեն նաև գրիչ –ներարկիչներ։ «Այն շատ նման է դպրոցական սովորական գրիչին: Վերցնել, դնել գրպանը ու տանել անգամ դպրոց… Փոքր երեխաների դեպքում ասեղը շատ փոքր է և չի վախեցնում երեխային: Նա ներարկիչը տեսնում է որպես գրիչ»:
Թե քանի գրիչ- ներարկիչ կտրամադրվի մեկ շահառուին, ըստ մասնագետի, կապված է ինսուլինի պահանջից: Ծրագրի շրջանակներում տարեկան երկու անգամ էլ անվճար կկատարվի գլուկոլիզացված հեմոգլոբինի որոշում, որը ցույց է տալիս որոշել վերջին երեք ամսվա մեջ շաքարի միջին քանակը, ինչն էլ կարևոր է դիաբետի կառավարման համար։ Մինչ այս՝ այն տարեկան մեկ անգամ իրականացվում էր վճարովի:
«Երազ» հիմնադրամի տնօրեն Կարինե Մխիթարյանը դժգոհեց, որ շաքարային դիբատեով հիվանդ երեխաներին հաշմանդամության կարգ չի տրվում : Ինչպես նշեց, հաշմանդամությունը որոշող չափորոշիչներում կան բացեր, ինչի պատճառով պատկան մարմիններն այն տալիս են ինչպես հարմար է:«Այժմ ունենք շատ դեպքեր, որ այդ երեխաները չեն ստանում հաշմանդամության կարգ և հետևաբար չեն ստանումս նպաստ: Վերջերս նման դեպքերը հաճախակիացել են»,- ասում է բժիշկը։