Միջազգային

Սենատը գեներալ Դանֆոլդին հաստատեց ամերիկյան ԶՈւ հրամանատար

ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի նոր ղեկավար է դարձել գեներալ Ջոզեֆ Դանֆոլդը, որը Ռուսաստանին համարում է ԱՄՆ համար գլխավոր սպառնալիք։ ԱՄՆ Սենատը նախագահ Օբամայի առաջարկած թեկնածությունը հաստատել է նախօրեին։

Ամերիկյան զինված ուժերի նոր հրամանատարը՝ 59- ամյա Դանֆորդը, ուշադրություն էր գրավել իր թեկնածության քննարկումների ժամանակ Սենատում արած հայտարարություններից հետո։ Նա նշել էր, որ Ռուսաստանը «ԱՄՆ ազգային անվտանգության խոշորագույն սպառնալիքն է» եւ «ԱՄՆ համար էկզիստենցիալ սպառնալիք»։ Սպիտակ տունն ու պետքարտուղարությունն այն ժամանակ նման գնահատականներից փորձեցին հեռու մնալ։

Ջոզեֆ Դանֆոլդը 2014- ից ղեկավարում էր ԱՄՆ ծովային հետեւակը, իսկ մինչ այդ երկու տարի ղեկավարել է Աֆղանստանում միջազգային ուժերը։ 2003-2004- ին նա կռվել է Իրաքում, որտեղ էլ ստացել է «Մարտիկ Ջո» մականունը։ Ծառայակիցները նրան համարում են ծովային հետեւակի պատմության մեջ լավագույն հրամանատարներից մեկը։

Back to top button