Հասարակություն

Չեռնովցիում տեղադրվել հայազգի առաջին քաղաքապետի արձանը

Ուկրաինական Չեռնովցի քաղաքում նախօրեին հանդիսավոր արարողությամբ բացվել է ազգությամբ հայ առաջին քաղաքապետի՝ բուրգամիստրի արձանը։ Հայկական ազգային- մշակութային «Արեւիկ» ընկերության միջոցներով կառուցված արձանը նվիրված է Յակոբ ֆոն Պետրովիչի ծննդյան 200- ամյակին։ Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը գրում է, որ հայազգի բուրգամիտրի արձանը տեղադրելու ծրագիր եղել է դեռ 20- րդ դարի սկզբին, սակայն սկսված Առաջին աշխարհամարտը այն ձախողել է։

Յակոբ ֆոն Պետրովիչի արձանը արված է բրոնզից։ «Այն արված է շատ թանկ բրոնզից։ Մենք վախենում ենք, որ ինչ- որ մեկը կգողանա այն։ Սակայն քաղաքապետարանը խոստացել է պուրակի անընդհատ տեսահսկողություն իրականացնել»,- ասել է «Արեւիկ» միության նախագահ Վիկտոր Դավիդովիչը։ Արձանի մոտ տեղադրված է քարե տախտակ, որի վրա բրոնզե տառերով կտեղադրվեն Չեռնովցիի բոլոր քաղաքապետերի անունները։

Back to top button