ԿարևորՄիջազգային

Իրանում է Ֆրանսիայի ԱԳ նախարարը. հիմնական թեման տնտեսական հարցերն են

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսն այսօր մեկօրյա այցով ժամանել է Թեհրան: IRNA գործակալությունը տեղեկացնում է, որ արդեն տեղի է ունեցել Ֆաբիուսի հանդիպումը Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ։

Դիվանագետը հայտնել է, որ սեպտեմբերին Իսլամական Հանրապետություն կայցելի տնտեսական հարցերով ֆրանսիական պատվիրակություն, ինչպես նաև մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ:

Ֆաբիուսին կընդունի նաև Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, փոխնախագահ, շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպության ղեկավար Մասումե Էբթեքարին, արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարը։

Ֆրանսիայի արտգործնախարարի այցը Թեհրան կարելի է պատմական որակել, այն առաջինն է վերջին 12 տարվա ընթացքում: Ֆաբիուսը հայտնել է, որ նախագահ Օլանդը Հասան Ռոուհանիին  նոյեմբերին Ֆրանսիայի այցելելու հրավեր է ուղարկել:

Back to top button