Հուլիսի 31- ից օգոստոսի 4- ը ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 41 աստիճան
Չոր եղանակ և նորմայից բարձր ջերմաստիճան. ասպիսին էր անցնող ամիսը, ամփոփելով հուլիս ամիսը լրագրողների հետ զրույցում նշել է Հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Օդերևութաբանը խոսել է նաև եղանակային առաջիկա կանխատեսումների մասին և հայտնել, որ հուլիսի 31-ից ջերմաստիճանը բարձրանալու է մինչև 40, իսկ առանձին վայրերում մինչև 41 աստիճան տաքություն: Բարձր ջերմաստիճանը պահպանվելու է մինչեւ օգոստոսի 4-ը։
Ամառային շոգ օրերը դեռ առջևում են: Հայաստանի Հանրապետության տարածքին մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ և առաջիկա օրերին հանրապետությունը գտնվելու է տաք օդի ալիքի ազդեցության գոտում, ներկայացնելով առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները՝ հայտնեց Հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա տեղեկացմամբ՝ հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 4-ը ջերմաստիճանը բարձրանալու է 2-3 աստիճանով: Այդ օրերին մայրաքաղաքում, Տավուշի և Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի, իսկ ոչ ծառածածկ հատվածներում՝ նույնիսկ 41 աստիճանի:
Գագիկ Սուրենյանը հայտնեց, որ հուլիսի 30-ից կդադարեն նաև երեկոյան ժամերին դիտվող քամիները: Բարձր ջերմաստիճաննը, ի դեպ, կպահպանվի ողջ օգոստոս ամսվա ընթացքում:
Բավականին բարձր է նաև Սևանա լճի ջրի ջերմաստիճանը՝22-23 աստիճան: