Քաղաքական

Կոտորածներից փրկված եզդիների կյանքը վտանգի տակ է նաեւ փախստականների ճամբարներում

sonahakobyan

Եզդիների ցեղասպանությունը շարունակվում է, իսկ եզդիական փախստականների ճամբարները գտնվում են այնպիսի վայրերում, որտեղ ոչ միայն լավ չեն վերաբերվում, այլև նրանց ֆիզիկական գոյությունն է հարցականի տակ, այսօր հայտարարել են «Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Ռուստամ Բաքոյանը և Եզդիների ազգային կոմիտեի փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը։ Նրանք նշել են, որ քրդերրի նպատակն է նման վայրագությունների միջոցով դատարկել եզդիաբնակ շրջանները: Միևնույն ժամանակ՝ նրանց համար անհասկանալի է  քաղաքակիրթ աշխարհի անտարբերությունն այս շարունակական հալածանքների նկատմամբ։

Շուրջ մեկ տարի է՝ եզդի ազգաբնակչության նկատմամբ իրագործվող ցեղասպանությունը չի դադարում: Հանգիստ չունեն անգամ վերապրած եզդիները, ովքեր փախստականների ճամբարներում պայքարում են գոյատևման համար, ներկայացնելով ազգային փոքրամասնության ներկայիս իրավիճակը, նշեց Եզդիների ազգային կոմիտեի փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը:

Եզդիական ճամբարներից պարբերաբար տեղեկանում ենք, որ քրդական իշխանությունները մեծ ճնշումներ են գործադրում փախստական եզդիների վրա, նրանց անգամ ստիպում են կրոնափոխ լինել, նշեց «Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Ռուստամ Բաքոյանը:

Սաշիկ Սուլթանյանը հայտնեց, որ այս ամենից բացի եզդի ազգաբնաչության համար վիրավորական է  հատկապես միջազգային հանրության արձագանքն ու անտարբերությունը:

Սաշիկ Սուլթանյանն ու Ռուստամ Բաքոյանն անդրադարձան նաև հայաստանյան իրադարձություններին, Սահմանադրական բարեփոխումներին և դրանց ազդեցությանը եզդի համայնքի վրա: Նրանք նշեցին, որ Սահմանադրական բարեփոխումների կարիք որպես այդպիսին չկար:

Ի վերջո՝ պետք է հասկանալ մի պարզ ճշմարտություն. ազգային փոքրամասնությունները առաջին հերթին ՀՀ քաղաքացիներ են, նկատեց  Եզդիների ազգային կոմիտեի փոխնախագահ Սաշիկ Սուլթանանը:

Կարդացեք նաև

Back to top button