ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով՝ ՌԴ, Ջեյմս Ուորլիք՝ ԱՄՆ, Պիեր Անդրիոն՝ Ֆրանսիա) հայտարարություն են տարածել Երեւան եւ Բաքու այցելելուց եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումների արդյունքում։
Երեւան եւ Բաքու այցերի ընթացքում համանախագահները բարձր մակարդակով եւ նախագահների հետ հանդիպումներում քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների առաջմղման հարցերը։ Նրանք ողջունում են նախագահների՝ այս տարին հանդիպելու պատրաստակամությունը։ Նախագահները հանձնարարել են իրենց ԱԳ նախարարներին շարունակել աշխատանքները համանախագահների հետ հանդիպման օրակարգի ձեւավորման վրա։
ՄԽ համանախագահները նաեւ ողջունում են շփման գծում եւ հայ- ադրբեջանական սահմանում հարաբերական անդորրը, որը համընկավ երկու երկրներում վերջին մի քանի ամիսներին ացկացված միջազգային խոշորագույն իրադարձությունների հետ։ Սակայն նրանք անհանգստություն են հայտնել վերջին օրերին արձանագրվող լարվածության աճից եւ նախագահներին կոչ արել՝ խուսափել բռնությունների սրումից եւ միջոցառումներ ձեռնարկել՝ հրադադարի համաձայնագրերին հետեւելու համար։
Դիվանագետները նաեւ արձանագրել են, որ նախագահները վերահաստատել են անհետ կորածների մասին տեղեկությունները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խողովակներով փոխանակելու իրենց հանձնառությունը։