Քաղաքական

Հոգլանդ. ԼՂ հարցը պետք է կարգավորվի փոխադարձ վստահության հիման վրա

Միացյալ Նահանգները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում պահպանում է հավատը ԵԱՀԿ Միսկի խմբի նկատմամբ, Բաքվում այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի գլխավոր օգնական Ռիչարդ Հոգլանդը:

«Կողմերը պետք է հարցը կարգավորեն փոխադարձ վստահության հիման վրա»,- Trend  գործակալության փոխանցմամբ՝ ասել է ամերիկացի դիվանագետը:

Ռիչարդ Հոգլանդնին այսօր ընդունել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: Քննարկվել են երկկողմ հարաբերությունները։

Back to top button