Հասարակություն

Կվերականգնվի Բինգյոլի սուրբ Գեւորգ եկեղեցին

Թուրքիայի իշխանությունները Բինգյոլ նահանգի Քղի գավառի Չանաքչը գյուղի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին վերականգնելու որոշում են կայացրել, հայտնում է akunq.net ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։

Բինգյոլի նահանգապետարանի հաղորդագրության մեջ նշվում է, որ նահանգի ամենահին բնակավայրերից մեկտ՝ Քղիի Չանաքչը գյուղի եկեղեցին կարճ ժամանակահատվածում վերականգնվելու է` պատմական Կարինի՝ Էրզրումի մշակութային և բնական հարստությունների պահպանման շրջանային խորհրդի որոշմամբ:

Սուրբ Գևորգ 250- ամյա եկեղեցին գրեթե ավերակ վիճակում է։ Չանաքչը գյուղի գյուղապետ Մեհմեդ Ասալը, շեշտելով եկեղեցին շտապ վերականգնելու անհրաժեշտության մասին, նահանգապետարանին հայտնել էր, որ այն չվերանորոգվելու դեպքում, կարող է վնաս հասցնել նաև շրջակա տներին:

Գյուղապետ Մեհմեդ Ասալի մտահոգությունը հաշվ առնելով էլ՝ եկեղեցին վերականգնելու որոշում է ընդունել։

Back to top button