Հասարակություն

Հայաստանում գերադասում են պահել գոմեշի ասիական տեսակը

satikisahakyan

Արմավիրի մարզի մի քանի գյուղերում խոշոր եղջերավորներ կենդանիներից  կարելի է հանդիպել գոմեշի։ Զարթոնք գյուղը դրանցից մեկն է, որտեղ ընդհանուր թվով 70 գոմեշ կա:  Գոմեշ պահելը նաև սովորույթի խնդիր է, նախասիրություն:

Զարթոնքից Սուրեն Մելքոնյանի ընտանիքը խոշոր եղջերեավորներից նախընտրել է գոմեշ պահել, քանի որ բարձր կաթնատվություն  ունի:

Այս գյուղերում պահում են գոմեշի ասիական ցեղատեսակը, որն ունի խոշոր, ծանր մարմին, կարճ պարանոց, հաստ ու ամուր ոտքեր և մեծ գլուխ: Արուների կենդանի զանգվածը կշռում է 700 կգ, էգերինը՝ 450-600 կգ:

Գոմեշները կովերի համեմատությամբ սիրում են ջրային տարածքներ, որտեղ էլ անցկացնում են օրվա մեծ մասը:

Սովորաբար գոմեշի կաթն ավելի յուղոտ ու թանկ է, մեկ լիտրը վաճառվում է 500 դրամով: Բարձր յուղայնությամբ կաթից ստանում են յուղ, պանիր և  շատ պինդ մածուն, որը նման է սովորական քամած մածնին, սակայն  որակական հատկանշներով ավելի բարձր է:

Սալվի Հակոբյանը նախկինում պահել է 7-8  գոմեշ, որոնց կաթնամթերքի դժվար իրացման պատճառով  գլխաքանակն աստիճանաբար նոսրացրել է: Գոմեշ պահելը ձեռնտու է ոչ միայն  չհիվանդանալու, այլև կերի պատճառով: Տիկին Սալվին կատակում է՝ քարից փափուկ ամեն ինչ ուտում է:

Back to top button