Հայաստանը հրաժարվել է քվեարկել ԵԱՀԿ ԽՎ բանաձեւի համար
Հայաստանը, Ֆրանսիան եւ Շվեյցարիան հրաժարվել են քվեարկել ԵԱՀԿ ԽՎ բանաձեւի համար՝ այդ քայլը պատճառաբանելով ռուսական պատվիրակության բացակայությամբ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությանը։
Ռուսաստանի Պետական դումայի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ բանաձեւը «ոչ միայն հակառուսական է, այն նաեւ ուկրաինամետ է»։
Հելսինկիում անցկացվող վեհաժողովի ընդունած բանաձեւում Ռուսաստանին կոչ է արվում «դադարեցնել Ուկրաինայում ապակայունացման արշավը, այդ թվում՝ նաեւ Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի որոշ շրջաններում հակամարտության սրումը»։
ԵԱՀԿ- ն նաեւ անհրաժեշտ է համարում «դադարեցնել ծանր սպառազինությունների, ռազմապաշարների, ռուսական զինված ուժերի ստորաբաժանումների, վարձկանների մակատարարումը եւ շարժը ռուսական սահմանով դեպի արեւելյան Ուկրաինա»։
Ռուսաստանը բոյկոտեց ԵԱՀԿ ԽՎ Հելսինկիում անցկացվող նիստը, երբ Ֆինլանդիան թույլ չտվեց ԵՄ պատժամիջոցների ցուցակում գտնվող ռուսական պատվիրակության մի քանի անդամների, այդ թվում՝ ՊԴ նախագահ Սերգեյ Նարիշկինի մուտքը երկիր