Հասարակություն

Բաղրամյան պողոտայում զինված մարդ են հայտնաբերել

Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը Բաղրամյան պողոտայում բողոքի ցույցի ժամանակ լրագրոներին հայտնել է,  թե զենքով մարդիկ են եղել ցուցարարների շարքերում, որոնք բերման են ենթարկվել։

Իսկ ահա ոստիկանության տարածած պաշտոնական հայտարարության մեջ նշված է, որ այսօր «ժամը 00.20-ին Բաղրամյան պողոտայում ընթացող հավաքի տարածքում հասարակական կարգի ապահովում իրականացնող ոստիկանության ծառայողները հավաքի մասնակիցներից մեկի մոտ ատրճանակ են նկատել: Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը՝ Արգավանդ գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Տիգրան Ռոստոմյան»։

Ոստիկանությունից հայտնում են, որ ատրճանակն առգրավված է, հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:

Back to top button