Միջազգային

ԵԽԽՎ- ի այս նստաշրջանի օրակարգում Ադրբեջանում մարդու իրավունքներն են

Այսօր Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը: Վաղը  քննարկվելու է ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Պեդրո Ագրամունդի և Թադեուշ Իվինսկու զեկույցը՝  Ադրբեջանում ժողովրդավարական  ինստիտուտների վերաբերյալ: Նախատեսվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունի ելույթը, կրկինքննարկվելու է Ռուսաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից  զրկելու հարցը, որը հետաձգված էր մինչև ամառային նստաշրջան:

Այսօր՝ նստաշրջանի առաջին օրը ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը հանդես է եկել ավանդական ճեպազրույցով:Ներկայացնելով նստաշրջանի օրակարգը` պաշտոնյան քննարկվելիք հարցերին առանձնացրել է Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին զեկույցը:Նա ընդգծել է, որ թեև Բաքվում ընթանում են առաջին Եվրոպական խաղերը, սակայյն դրանք պատճառ չեն մոռանալու Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի մասին, քանի որ  Եվրոպայի խորհրդի հետ համագործակցող մի շարք մարդիկ՝ իրավապաշտպաններ, լրագրողներ, փաստաբաններ, ճաղերի ետևում են:

Անն Բրասերը նաև տեղեկացրել է, որ ԵԽԽՎ-ն Ադրբեջանում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների  ընթացքին հետևելու համար Բաքու կուղարկի վեհաժողովի դիտորդական առաքելություն:

Back to top button