ՄիջազգայինՑեղասպանություն 100
Թուրքիայում ընտրություններում հաջողության դեպքում ԺԴԿ- ն կճանաչի Հայոց ցեղասպանությունը
Թուրքիայի ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հաջողության դեպքում կպայքարի Հայաստանի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորման և Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, հայտարարել է կուսակցության նախագահի միջազգային հարցերով տեղակալ Նազմի Գյուրը։
«Մենք կողմ ենք արձանագրությունների կյանքի կոչմանը: Հայ-թուրքական հարաբերությունները չպետք է կախված լինեն ղարաբաղյան խնդրից, քանի որ այն հայ և ադրբեջանցի ժողովրդների խնդիրն է և պետք է կարգավորվի բանակցությունների ճանապարհով: Մենք նաև կողմ ենք Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,- Գյուրի խոսքն է մեջբերել «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։