Միջազգային

Միխայիլ Սահակաշվիլին նշանակվում է Օդեսայի նահանգապետ

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կղեկավարի Օդեսայի մարզը։ Նման առաջարկը Ուկրաինայի կառավարությունը ներկայացրել է նախագահ Պորոշենկոյին եւ, ըստ «Ինտերֆաքսի», վեպջինս էլ այսօր հնարավոր է ստորագրի համապատասխան հրամանագիրը եւ Օդեսա նախատեսված այցի ընթացքում ներկայացնի Սահակաշվիլիին։

Ուրաինայի ՆԳ նախարար Անտոն Գերաշչենկոն իր ֆեյսբուքյան էջում հույս է հայտնել, որ Սահակաշվիլին կպայքարի կոռուպցիայի դեմ եւ «կկանգնեցնի մաքսանենգության հոսքը, որն այժմ գետի պես հոսում է Օդեսայի նավահանգստով Ուկրաինայի անվտանգության ծառայության թողտվությամբ։ Մենք կօգնենք Միխայիլ Սահակաշվիլիին մաքսանենգության դեմ պայքարում եւ Օդեսայի շրջանում բարեփոխումներում, որը կդառնա օրինակ Ուկրաինայի մյուս բոլոր մարզերի համար»։

Back to top button