Ամատունի Վիրաբյան.«Մայիսյան հաղթանակների գլխավոր խորհուրդը միասնության գաղափարն է»
Մայիսյան հաղթանակների գլխավոր խորհուրդը միասնության գաղափարն է, ի վերջո հենց այդ հաղթանակների շնորհիվ հռչակվեց հայկական պետականությունը, խոսելով մայիսյան հերոսամարտերի և դրանից քաղած դասերի մասին, ասել է Ազգային Արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Պահպանվել են այդ օրերի իրադարձությունների բոլոր փաստաթղթերը, սակայն դրանց մեծ մասն այսօր Վրաստանում է: Ու թեև այդ փաստաթղթերն այնքան էլ հեշտ չէ ստանալը, Ամատունի Վիրաբյանի ձեռքի տակ եղած փաստաթղթերն էլ բավական են հասկանալու համար, թե ինչ դժվար և անհուսալի ժամանակահատվածում հայ ժողովուրդը հազարամյա պատմության ընթացքում առաջին անգամ կերտեց իր պետականությունը:
Այդ ժամանակ հայկական ղեկավարությունը գտնվում էր Թբիլիսիում և տեղյակ չէր, թե ինչ է կատարվում արևելյան Հայաստանում ու մասնավորապես Արարատյան դաշտավայրում: Արևելյան Հայաստանի բնակչության վիճակն օրհասական էր և առաջին անգամ հազարամյա պատմության մեջ հայ ժողովրդի առջև դրվեց լինել չլինելու հարցը:
Եվ ահա այստեղ էր, որ հայ ժողովուրդը և հայկական զորքերը ցույց տվեցին՝ անգամ պարտվելով կարող են կռվել:
Այսպիսով, մայիսյան հերոսամարտերի գլխավոր խորհուրդն այն էր, որ դրանց շնորհիվ հռչակվեց հայկական պետականությունը և միասնականության գաղափարը: