Անկախության պահպանումն արյուն ու քրտինք պահանջող ամենօրյա աշխատանք է
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը շարունակում է պնդել, որ մայիսի 28-ն առաջին հանրապետության օր կոչելը սխալ է: «Մայիսի 28-ը պետք է արժևորել և նշել որպես Հայոց պետականության վերականգնման կամ Անկախության օր»,- ասում է Հայրիկյանը:
«Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը ևս հակված է մայիսի 28-ը համարել ոչ թե Առաջին հանրապետության, այլ Հայոց անկախ պետականության վերականգնման օր, սակայն, չի կարծում, որ ձևակերպումներն այսօր մեր առջև ծառացած խնդիրներից կարևորագույնն են:
1988 թվականի մայիսի 28-ին վերածածանելով եռագույնը, մենք հավատում ու գիտակցում էինք, որ հայոց պետականության վերականգնումը շուտով իրականություն կդառնա։ Պետականությունը վերականգնվեց, բայց մայիսի 28-ն առ այսօր շարունակում է կոչվել Առաջին հանրապետության օր, որը, իհարկե, մեծ ողբերգություն չէ, բայց ազգային մտածողության տեսակետից, ըստ ԱԻՄ նախագահ Պարույր Հարիկյանի՝ սխալ է։
Մայիսի 28-ը պետք է արժևորել և նշել որպես Հայկական պետականության վերականգնման կամ Անկախության օր, այլ ոչ որպես Առաջին հանրապետության օր։ Ազգային մտածողության տեսակետից նա անընդունելի , անգամ վտանգավոր է համրում «երրորդ հանրապետություն» տերմինը։
Մայսի 28-ը մեզ պատրատվորեցնում է մեր ներկա խնդիրներին նայել այլ տեսանկյունից։ Հայսատանի ներկա անկախ պետությունը պետք է ոչ միայն տեսականորեն ազդարարի, որ այն ողջ հայության հայրենիքն է, այլև պիտի կարողանա ձերբազատվել «Արցախի հիմնախնդիր» հասակցությունից։ Ըստ Հայրիկյանի՝ ՀՀ-ն ունի հայկական հարց, ցեղասպանության հետևանքների վերացման համահայկական հարց , որի մեջ ներառվում է նաև Արցախի հարցը։
«Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագինկ Գինոսյանը ևս հակված է մայիսի 28-ը համարել ոչ թե Առաջին հանրապետության, այլ Հայոց անկախ պետականության վերականգնման օր, սակայն չի կարծում, որ ձևակերպումներն այսօր մեր առջև ծառացած խնդիրներից կարևորագույնն են։
«Հայաստանում այսօր իսպառ բացակայում է քաղաքացի դաստիարակելու գաղափարը, որն անկախ պետականության առանցքն ու առաքելությունն է։ Եթե չգիտենք ՝ ինչ սերունդ ենք դաստիարակում այսօր, չենք էլ իմանա՝ ինչպիսի պետություն կունենանք վաղը»,- ասում է Գինոսյանը։
«Հատուկ նշանակության խմբի հիմնադիր Վովա Վարդանովի խոսքով՝ մենք անկախությունը վերականգնել ենք մի քանի անգամ , բայց կարողացել ենք պահել միայն այն ժամանակ, երբ պատրաստ ենք եղել դրան։ «Իսկ պատրա՞ստ ենք արդյոք այսօր, որքանո՞վ է պատրաստ դիմակայելու ներկա մարտահրավերներին հայոց նորանկախ պետականությունը». հարցին պատասխանելիս Գագիկ Գինոսյան այսօր մեջբերեց Նժդեհի խոսքերը.«Անվերջ և անդադրում վերանորոգչական աշխատանք է կյանքը»։ Աայսինքն՝ անկախության պահպանումն արյուն ու քրտինք պահանջող ամենօրյաաշխատանք է։