Հասարակություն

Անկայուն եղանակը հանրապետությունում կշարունակվի

aidaavetisyan
Անկայուն եղանակը Հանրապետություան տարածքում դեռևս կշարունակվի:  Հանրապետության տարբեր հատվածներում կարտահայտվի տարբեր կերպ: Հյուսիսայինն և կենտրոնական շրջաններում  տեղումների քանակը սպասվում է  նորմայի սահմաններում: Միայն Վայոց Ձորում և Սյունիքի մարզերում տեղումների քանականը կանխատեսվում է նորմայից պակաս:

Արարատյան դաշտում ամսվա առաջին օրերին  գիշերային ժամերին  օդի ջերմաստիճանը կտատանվի 7-ից 12 աստիճանի սահմաններում, իսկ ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև  32-ից մինչև 34 աստիճան  տաքության:

Ամսվա առաջին կեսին մայրաքաղաքում  օդի  ջերմաստիճանը  կտատանվի  7-ից 10 աստիճանի սահմաններում, իսկ  ամսվա երկրորդ կեսին Երևանում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա  մինչև 34 աաստիճան տաքության: Առաջիկա կանխատեսումները առավել մանրամասն ներկայացնում է  Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության օդերեւութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Անկայուն եղանակը հանրապետությունում կշարունակվի: Այսօր 30.31-ին  և 1-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, իսկ 28-ին և 29-ին շրջանների  զգալի մասում: Երեկոյան ժամերին սպասվում ամպրոպ և անձրև առանձին հատվածներում: 28-ին և 29-ին  մեծ է կարկտի հավանականությունը: Օդի ջերմաստիճանը մինչև ամսի 30-ը չի փոխվի: Դրանից հետո օդային հոսանքները կփոխեն իրենց ուղղությունը, կներթափանցեն արևադարձներից և 30-ի սկսած կբարձրանա  մոտ 3-ից 4 աստիճանով»

Back to top button