Հասարակություն

ԼՂՀ զորամասերը բերվել են «լրիվ» պատրաստվածության՝ տեսչական ստուգումների համար

Մայիսի 24-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված միավորման ենթակա զորամասերում անցկացվող տեսչական ստուգումների եզրափակիչ փուլում զորամասերը բերվել են «Լրիվ» աստիճանի մարտական պատրաստականության վիճակի, որի շրջանակներում միավորման զորահավաքային պատրաստականությունը ստուգելու նպատակով իրականացվել է նաև համալրում:

Ստուգվող բոլոր զորամասերում լրահամալրման գործընթացը կազմակերպվել է բարձր մակարդակով: Կցագրված անձնակազմը և տեխնիկան համալրել են համապատասխան հաստիքները և բերվել հետագա խնդիրների կատարմանը պատրաստ վիճակի:

Անցկացված համալրման գործընթացը փաստել է, որ հակառակորդի հավանական ագրեսիային դիմագրավելուն պատրաստ են ոչ միայն միավորումն ու ենթակա զորամասերը, այլև վերջիններիս կցագրված պահեստազորայինները:

Back to top button