Սպորտ
Եվրոպական խաղերի համակարգողը հրաժարական է տվել
Բաքվում հունիսի 12-ից 28-ը կայանալիք Եվրոպական խաղերի համակարգող Ռասիմ Աջալովը հրաժարական է տվել:
Ինչպես հայտնում է «Meydan.tv»-ն, պատճառը վերջերս Ադրբեջանի մայրաքաղաքում բռնկված հրդեհն էր, որի պատճառով զոհվել էր 16 մարդ, վիրավորվել 5 տասնյակից ավելին:
Աջալովը «facebook»-ում գրառում է թողել, որից հետո ջնջել է իր էջը. «Հարգելի միջազգային օլիմպիական կոմիտե, եվրոպական բոլոր երկրների ազգային կոմիտեներ, իմ անունը Ֆերեհ է. ես 2 տարեկան էի. էի, որովհետև ես մահացա հրդեհից: Պատճառը իմ շենքի «գեղեցիկ» զարդարումն էր, որպեսզի Դուք գաք իմ երկիր և «գեղեցիկ» տեսնեք: Դուք գուցե «ուրախանաք», երբ տեսնեք, թե որքան «ուրախ» ենք մենք այստեղ»: