Միջազգային

Ուկրաինան ԵՄ- ից կստանա չանդամակցած երկրների մեջ ամենամեծ աջակցությունը

Ուկրաինան Եվրամիության հետ ստորագրել է ֆինանսական աջակցության մասին հռչակագիր: Փաստաթղթով, որը ստարագրվել է այսօր Ռիգայի գագաթաժողովի շրջնակներում, Կիևին կհատկացվի 1 մլրդ 800 միլիոն եվրոյի մակրոֆինանսական օգնություն:

2014-15 թվականներին Ուկրաինան ԵՄ-ից արդեն ստացել է 1,61 մլրդ եվրոյի մակրոֆինանսական աջակցություն: Եվրամիության ներկայացուցչությունում ավելի վաղ նշել էին, որ Ուկրաինային տրամադրված վարկերի ընդհանուր գումարը կազմում է 3,41 մլրդ եվրո։

Դա ամենամեծ աջակցությունն է, որ երբևէ տրամադրվել է կառույցի անդամ չհանդիսացող երկրին։

Back to top button