Հասարակություն

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները՝ սփյուռքի նախարարության աշխատանքների առանցքում

alisagevorgyan
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ամփոփել է նախարարության վերջին մեկ տարվա  աշխատնքները, որոնց առանցքում, իհարկե, Հայոց  ցեղասպանության  100-ամյակին նվիրված միջոցառումներն  էին և սփյուռքահայերի, այդ թվում իրաքահայերի և սիրիահայերի ինտեգրման աշխատանքները:

 

Սփյուռքի նախարարության վերջին մեկ տարվա աշխատանքային օրակարգից նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր առանձնացրեց  մասնավորապես Հայոց  ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք տարվա  գերակայությունն էին: Նախարարը կարևորեց նախ այս ուղղությամբ իրականացված քարոզչական աշխատանքը: Նրա ձևակերպմամբ 95 տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության մասին այնքան չէր խոսվել և գրվել, որքան վերջին մեկ տարվա ընթացքում և այդ գործում իրենց մեծ ավանդն ունեցան Սփյուռքում ստեղծված ավելի քան 60 հանձնախմբերը: Ցեղասպանության թեմային նվիրված բազմաթիվ գիտաժողովներ, հանդիպումներ, քննարկումներ աշխարհի ամենատարբեր քաղաքներում: Խնդրի կարևորությամբ Հրանուշ Հակոբյանն առանձնացնում է համաժողովը, որը նվիրված էր Թուրքիայում բնակվող, նախարարի տվյալներով մոտ 2,5-3 միլիոն  իսլամացած հայերի խնդիրներին:

Աշախարհի տարբեր երկրներում հրատարակված տասնյակ գրքեր Հայոց ցեղասպանության մասին: Հրանուշ Հակոբյանը խիստ կարևրում է այն փաստը, որ այդ ցանկում զգալի թիվ են կազմում օտար գրողների աշխատանքները: Վիգեն Քոչարյանի «Հայոց ցեղասպանությունը միջազգային փաստաթղթերում» աշխատությունը Հրանուշ Հակոբյանը համարում է տարվա կարևորագույն ձեռքբերումներից մեկը:

Սփյուռքի նախարարության վերջին մեկ տարվա աշխատանքային օրակարգի կարևորագույն ուղղություններից էր սփյուռքահայերի, մասնավորապես իրաքահայերի և սիրիահայերի ինտեգրման խնդիրը:  Ըստ նախարարի՝ մինչ օրս Սիրիայից Հայաստան է ժամանել մոտ 15 հազար մարդ, որոնցից 12 հազարը որոշում է կայացրել հաստատվել  այստեղ:

 

Ցավոք Սիրայում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ըստ Հրանուշ Հակոբյանի՝ վերջին տասը օրերի ընթացքում Սիրիայից Հայաստան են ժամանել մոտ 250 հայեր, որոնց կենսական խնդիրների լուծումը ևս ստանձնել է Հայաստանի կառավարությունը:

Back to top button