ԿարևորՔաղաքական

Հայաստանն ու Բելառուսը վերապահում ունեն Ռիգայի հռչակագրի առնչությամբ, հայտնում են ԵՄ դիվանագիտական աղբյուրները

«Արեւելյան գործընկերության» Ռիգայի գագաթաժողովի փաստաթղթի  շուրջ փոխզիվում դեռ չի կայացել, վերջնական փաստաթուղթը կհայտնվի մայիսի 22- ին, ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է դիվանագիտական աղբյուրը։

«Ղրիմի հետ կապված ձեւակերպումնեից բացի կան այլ տարաձայնություններ եւս՝ կապվածԵՄ- ին այս կամ այն երկրի անդամակցության հնարավորության հետ։ Այսինքն՝ հնչում են խնդրանքներ փաստաթղթում ամրագրել անդամակցության հնարավորությունն ու առաջարկը»,- ասել է գործակալության աղբյուրը։ Նրա խոսքով՝ փոխզջում դեռ չի կայացել։

Ավելի վաղ արեւմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Հայաստանն ու Բելառուսը հրաժարվել են ստորագրել ամփոփիչ փաստաթուղթը Ղրիմի հետ կապված ձեւակերպումների պատճառով։ ՏԱՍՍ- ի աղբյուրը եւս նշել է, որ գագաթաժողովի որոշ անդամների, մասնավորապես Հայաստանի եւ Բելառուսի մոտ,  «կան բողոքներ ամփոփիչ հայտարարության» առնչությամբ։

Գործակալության աղբյուրը նշել է, որ հռչակագրի 4- րդ պարբերությունում նշվում է Ղրիմի անեկսիայի մասին։ «Իհարկե, հռչակագիրը կընդունվի եւ դրա համար անհրաժեշտ է համաձայնություն, այնպես որ՝ աշխատում ենք այդ տեքստի վրա»,- ասել է դիվանագետը։

Back to top button