Հասարակություն

Հիպոթեքային վարկի սպասարկման տոկոսադրույքները քաղաքացիները կարող են վճարել եկամտահարկից

hasmikdilanyan
Այս տարվա հունվարի մեկից ուժի է մեջ է մտել Եկամտահարկի մասին օրենքում կատարված փոփոխությունները, որով բնակարանների գնման ու անհատական բնակելի տների կառուցման ձեռքբերման դեպքում հիպոթեքային վարկի սպասարկման տոկոսադրույքները քաղաքացիները կարող են վճարել եկամտահարկից: Ըստ էության տոկոսադրույքները պետությունն է վճարում՝ դրանով իսկ լուծելով բնակարանային ապահովության խնդիրն ու նպաստել շինարարության ոլորտի ակտիացմանը:

«Նանաձեռնության կյանքի կոչելը չափազանց կարևոր է»,-կառավարության նիստի սկզբում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ընդգծելով, որ «պետք է հնարավորություն ընձեռել, որպեսզի հնարավորինս շատ մարդ օգտվի այս արտոնություններից»:

Հովիկ Աբրահամյան. «Սակայն, քաղաքացիներից արդեն ահազանգել են հնչել , որ պրոցեսը բավականին բարդ է, մեխանիզմներն են՝ ոչ այդքան հասկանալի, ինչը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում օրենքի ընձեռած հնարավորություններից օգտվողների համար: Ականջալուր լինելով քաղաքացիների մտահոգությանը, հանձնարարում եմ ֆինանսների նախարարությանը կարճ ժամկետում ուսումնաիսրելու հասարակության կոմղից բարձրացված հարցադրումները՝ առավելագույնս պարզեցնելու հաստատված մեխանիզմները, գործընթացի ավարտից հետո անհրաժեշտ կլինի հանրությանը պատշաճ կարգով իրազեկել իրականացված աշխատանքների մասին»:

Կարդացեք նաև

Back to top button