Միջազգային
Ղրղըզստանի նախագահը ստորագրել է ԵՏՄ-ին միանալու փաստաթղթերը


Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը այսօր ստորագրել է չորեքշաբթի երկրի խորհրդարանի կողմից ընդունված օրինագիծը՝ ԵՏՄ-ին հանրապետության միանալու միջազգային պայմանագրերի վավերացման վերաբերյալ, գրում է RIA Novosti-ն։
Անցած տարվա դեկտեմբերին Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում Մոսկվայում ստորագրվել է պայմանագիր ԵՏՄ-ին Ղրղըզստանի միանալու մասին։ Մայիսի 8-ին ԵՏՄ երկրների առաջնորդները ստորագրել են պայմանագրին առնչվող արձանագրությունները։